Հետևեք մեզ։

Տոտալ բռնաճնշումներ են Վաղարշապատում ավագանու անդամների, ցուցակում ընդգրկված անձանց, նաև համակիրների և աջակիցների նկատմամբ. Սևակ Խաչատրյան

12:47, 11 փետրվար 2026
Տոտալ բռնաճնշումներ են Վաղարշապատում ավագանու անդամների, ցուցակում ընդգրկված անձանց, նաև համակիրների և աջակիցների նկատմամբ. Սևակ Խաչատրյան

Ձերբակալվածների թիվն արդեն 10-ը գերազանցում է․ Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է բռնաճնշումների մասին։

 

«Տոտալ բռնաճնշումներ են ավագանու անդամների, ցուցակում ընդգրկված անձանց, նաև համակիրների և աջակիցների նկատմամբ։ Ինձ համար անհասկանալի է այս իրավիճակը, մանավանդ, որ Վաղարշապատի ընտրություններից 4-5 ամիս հետո նման գործողություններ են տեղի ունենում։ Կարծում եմ՝ իշխանությունները վախենում են, երևի վախ չափողի մոտ պետք է գնան։ Երևի հունիսի կայանալիք խորհրդարանական ընտրություններն էլ կապ ունեն՝ փորձում են մարդկանց ճնշել, վախեցնել։ Ուզում են հասկացնել՝ ով ընդդիմադիր հայաց ունենա, ապա բռնաճնշումների է ենթարկվելու, ձերբակալվելու կամ կալանավորվելու է»,-ասել է նա։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները