Հետևեք մեզ։

Ավշարի տարածքում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից ու շրջվել

12:57, 11 փետրվար 2026
Ավշարի տարածքում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից ու շրջվել

Փետրվարի 11-ին, ժամը 10:12-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արարատ բնակավայրի հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 46-րդ կմ-ին՝ Ավշար բնակավայրի վարչական տարածքում, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ տուժածներ չկան։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել, փակել գազի բալոնի փականը և դուրս են բերել երթևեկելի գոտի։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները