«Turkish Airlines» ավիաընկերությունը ս.թ. մարտի 11-ից գործարկելու է չվերթեր դեպի Ստամբուլ, Թուրքիա:
Ստամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10, հունիսի 15-ից՝ շաբաթական 14 չվերթի: Հայտնում է Զվարթնոց օդանավակայանի մամուլի ծառայությունը։