Հետևեք մեզ։

Բաքուն և Երևանն ինքնիշխան են և իրավունք ունեն հարաբերություններ կառուցելու Վաշինգտոնի հետ. Պեսկով

15:17, 11 փետրվար 2026
Բաքուն և Երևանն ինքնիշխան են և իրավունք ունեն հարաբերություններ կառուցելու Վաշինգտոնի հետ. Պեսկով

Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, հետևաբար, նրանք լիովին իրավունք ունեն հարաբերություններ կառուցելու ցանկացած երկրի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

 

«Նրանք ինքնիշխան պետություններ են, և նրանք ունեն ինքնիշխան իրավունք կառուցելու իրենց հարաբերությունները այլ երկրների հետ», - ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով Վենսի այցի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի համատեղ լայնամասշտաբ ծրագրերի մասին հայտարարությունները։

Վենսի այցը Հարավային Կովկաս ավարտվում է այսօր։ Նա Հայաստան էր այցելել փետրվարի 9-10-ին, որից հետո մեկնել է Ադրբեջան։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները