Հետևեք մեզ։

Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz Vito» և «Opel Zafira» ավտոմեքենաները. կա 6 տուժած

15:43, 11 փետրվար 2026
Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz Vito» և «Opel Zafira» ավտոմեքենաները. կա 6 տուժած

Փետրվարի 11-ին, ժամը 09։03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ «Ռոսիա» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz Vito» և «Opel Zafira» մակնիշների ավտոմեքենաները։

Վեց տուժածներ տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները