««Արմֆարմացիա» ՓԲԸ-ն 1993-ից մասնակցել է պետաական մրցույթներին ու երբ նշանակվեցի փոխնախարար, այնուհետև նախարար, մեր հարգելի գործընկերները մանրամասն ուսումնասիրեցին՝ արդյո՞ք գնումների մասնակցության արդյունքում աճել է մասնաբաժինս կամ որևէ այլ ձևով փոփոխվել է նրա դիրքը պետական գնումների շրջանակներում։ Այս անկախ փորձաքննական աշխատանքները, ըստ էության, փաստեցին, որ ոչ։ Այս և այլ ընկերությունները Ան մրցութային գործընթացներին հավասար կերպով մասնակցում են, որևէ դեղորայքի ձեռքբերման կամ բժշկական նշանակության ապրանքների ուղիղ գնում երբևէ չենք իրականցնում և կարող եք շարունակել պարզել բոլոր նրբություններն ու հանգամանքները։ Ոչևէ շահերի բախում չկա ու չի կարող լինել»,-ասել է Անահիտ Ավանեսյանը մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավանեսյանը նաև անդրադարձել է 2 համալսարաններում միաժամանակ սովորելու մասին։
«Ինչ-որ մութ կետեր եք գտել իմ կենսագրության մեջ ու շնորհակալ եմ, որ առիթ եք տալիս խոսելու իմ կրթական ճանապարհի մասին։ Կասկածելի եք համարել, որ ես միաժամանակ սովորել եմ և ավարտել եմ թե՛ պետական համալսարանը, թե՛ ամերիկյան համալսարանը։ Այո, երկու համալսարաններում միաժամանակ մագիստրատուրան սովորել եմ, այդ ընթացքում էլ երեխա եմ ունեցել»,-ասել է նա։