Հետևեք մեզ։

Առաջիկա օրերին Հայաստանն ԱՄՆ-ին կփոխանցի TRIPP-ի նախագծի հետ կապված դիտարկումները․ Փաշինյան

17:25, 11 փետրվար 2026
Առաջիկա օրերին Հայաստանն ԱՄՆ-ին կփոխանցի TRIPP-ի նախագծի հետ կապված դիտարկումները․ Փաշինյան

Առաջիկա օրերին Հայաստանն ԱՄՆ-ին կփոխանցի TRIPP-ի նախագծի հետ կապված դիտարկումները, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Համաձայնագրի նախագիծը, նրա խոսքով, հիմնված է լինելու երկու երկրների կառավարությունների հաստատած իրագործման շրջանակի վրա։

«Ամբողջ ծավալով ընթանում է Հրազդանում արհեստական բանականության կենտրոնի ստեղծումը, տեղյակ եք, որ ԱՄՆ փոխնախագահն էլ հայտարարեց, որ այնտեղ պոտենցիալ են տեսնում, որ ներդրումների ծավալը կարող է հասնել մինչև 4 միլիարդ դոլար»,- ասաց նա։

 

Անդրադառնալով միջուկային էներգետիկայի շուրջ համագործակցությանը՝ նա նշեց․ «Կտեսնենք՝ ինչպես ենք շարունակելու համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում։ Այստեղ մենք մի քանի գործընկերների հետ ունենք երկխոսություն և որոշում կկայացնենք այն նախագծի օգտին, որ առավելագույնս համապատասխանում է Հայաստանի շահերին»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները