Հետևեք մեզ։

Պետական մարմինների  միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ․ Կառավարությունն ընդունեց ՀՀ օրհներգի կատարման կարգի որոշումը

11:44, 12 փետրվար 2026
Պետական մարմինների  միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ․ Կառավարությունն ընդունեց ՀՀ  օրհներգի կատարման կարգի որոշումը

Կառավարությունն ընդունեց Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման կարգի որոշումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ տրամաբանությունը պարզ է․ պետական մարմինների  միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ։

«Սա նշանակում է, որ մի շարք գերատեսչություններում պետք է ունենան նվագախմբեր, երգչախմբեր, իսկ նրանք, ովքեր չունեն, թող հրավիրեն, որ կատարեն։ Եթե այնպիսի միջոցառում է, որ օրհներգը պետք է հնչի, նշանակում է՝ այդ միջոցառումը որոշակի բյուջե էլ ունի, կարելի է այդ միջոցառման այլ ատրիբուտներից քիչ ծախսել և ուղղել դրան։ Սա մշակույթի, երաժշտության զարգացման ոլորտում ներդրում է»,- ասաց նա։

Վարչապետն ավելացրեց նաև, որ այլ կառույցներում էլ ստանդարտ է սահմանվում, որ պետք է միացվի այն ձայնագրությունը, որը պետական ստանդարտով սահմանված է և տեղադրված է պաշտոնական կայքերում․ դրանցից դուրս օրհներգի տարբերակներ միացնելը պարզապես արգելվում է։

Փաշինյանը նշեց, նրանք ովքեր չուզենան օգտվել օրհներգի ճիշտ տարբերակից՝ կհետևի պատասխանատվությունը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները