Հետևեք մեզ։

Եկամուտների հայտարարագիր լրացրած 76 հազար 537 քաղաքացի անցած տարի ստացել է 6 միլիարդ 200 միլիոն դրամի չափով սոցիալական կրեդիտ․ Փաշինյան

12:10, 12 փետրվար 2026
Եկամուտների հայտարարագիր լրացրած 76 հազար 537 քաղաքացի անցած տարի ստացել է 6 միլիարդ 200 միլիոն դրամի չափով սոցիալական կրեդիտ․ Փաշինյան

Եկամուտների հայտարարագիր լրացրած 76 հազար 537 քաղաքացի անցած տարի ստացել է 6 միլիարդ 200 միլիոն դրամի չափով սոցիալական կրեդիտ։

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 12-ի նիստի ընթացքում։

Նրա խոսքով՝ մեկ հայտարարատուի ստացած միջին գումարը կազմել է 81 հազար դրամ։

«Սա կարևոր է սոցիալական հասցեական քաղաքականությունները քայլ-քայլ կարգավորելու և առավել հասցեական դարձնելու համար։ Սոցիալական կրեդիտների հնարավորությունը բաց է բոլորի համար՝ սոցիալական ուղղությամբ ծախսեր իրականացնելու պարագայում, բայց երբ մենք կունենանք մեր մեծ տվյալները, սա մեզ կօգնի, որպեսզի մեր սոցիալական քաղաքականություններն ավելի հասցեական դարձնենք»,-ասաց Փաշինյանը։  

Վարչապետը չբացառեց, որ հետագայում համապատասխան վերլուծությունների արդյունքներով համապատասխան բարձր աշխատավարձ ու մեծ եկամուտներ ունեցող անձանց սոցիալական կրեդիտները կարգավորումներով կվերաուղղվեն այն սոցիալական շերտերին, որոնք  դրա կարիքն ավելի շատ ունեն։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները