Երևանում փետրվարի 12-ի ցերեկը, 14-ին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Փետրվարի 13-ին, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 13-15-ին գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։
Հանրապետության տարածքում փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 14-ին և 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։