Հետևեք մեզ։

Հույս ունեմ, որ դեսպանատները, որոնք նախորդ տարիներին անընդհատ ծանուցումներ են տարածել, որ իրենց քաղաքացիները խուսափեն սահմանամերձ հատվածներ գնալ, Սյունիքի մարզ գնալ, ծանուցումները կդադարեցնեն․ Փաշինյան

13:18, 12 փետրվար 2026
Հույս ունեմ, որ դեսպանատները, որոնք նախորդ տարիներին անընդհատ ծանուցումներ են տարածել, որ իրենց քաղաքացիները խուսափեն սահմանամերձ հատվածներ գնալ, Սյունիքի մարզ գնալ, ծանուցումները կդադարեցնեն․ Փաշինյան

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն մի քանի հանգամանքները, որոնք նպաստում են դեպի Հայաստան զբոսաշրջության հոսքերի աճին:

«Առաջինը հաստատված խաղաղությունն է, և այս առումով, հույս ունեմ, որ օտարերկրյա այն դեսպանատները, որոնք նախորդ տարիներին անընդհատ ծանուցումներ են տարածել, որ իրենց քաղաքացիները խուսափեն սահմանամերձ հատվածներ գնալ, Սյունիքի մարզ գնալ, այդ ծանուցումները կդադարեցվեն»,- ասաց նա և դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ նշեց, որ պետք է աշխատել այդ դեսպանների հետ, որպեսզի վերջիններս իներցիայով նույնը չշարունակեն:

Ըստ Փաշինյանի՝ մեկ այլ հանգամանք է տնտեսական զարգացումը, ինչպես նաև Հայաստանի՝ անվանգ երկիր լինելու հանգամանքը, քանի որ ռեյտինգային տարբեր աղյուսակներում ՀՀ-ն դիտարկվում է որպես անվտանգ երկիր՝ ներքին անվտանգության և հանցավորության տեսանկյունից:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները