Լոռու մարզի դպրոցներից մեկում ծեծի ենթարկված 13–ամյա Ալիկ Հ.-ն այտոսկրի կոտրվածք է ստացել․
@ArmeniaSputnik -ի տեղեկություններով` վնասվածքը միջին ծանրության է։
Քննչական կոմիտեից լրատվամիջոցին հայտնել են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը և երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը հոդվածներով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզում 13-ամյա տղայի են ծեծել. նա ծայրահեղ ծանր վիճակում է։