Հետևեք մեզ։

Սևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակահատվածում ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 12 հազար սիգ՝ մոտ 4,5 տոննա քաշով

13:40, 12 փետրվար 2026
Սևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակահատվածում ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 12 հազար սիգ՝ մոտ 4,5 տոննա քաշով
Սիգի ձվադրման սեզոնի հետ կապված՝ Սևանա լճում ամեն տարի արգելվում է սիգի որսը։ Նպատակը պարզ է՝ արդյունագործական մեծ պահանջարկ ունեցող ձկնատեսակի վերարտադրության ապահովումը։
 
ՆԳՆ-ից հայտնում են, որ սիգի որսի արգելքը անցած տարվա նոյեմբերի 20-ից մինչև այս տարվա փետրվարի 1-ն էր։ Նախորդ տարվա համեմատ խախտումների թիվը նվազել է, ինչը ոչ միայն հսկող մարմինների աշխատանքի, այլև քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման արդյունք է։ Ու թեև այս անգամ ևս առաջնային տեղը տրվել է բացատրական աշխատանքին, ցավոք, խախտողներ կան։

Վերլուծական

Ամենաընթերցվածները