Հետևեք մեզ։

Ինչպե՞ս կարող է Սամվել Կարապետյանը լինել ՀՀ վարչապետի թեկնածու. մանրամասնում են իրավաբանները

14:57, 12 փետրվար 2026
Ինչպե՞ս կարող է Սամվել Կարապետյանը լինել ՀՀ վարչապետի թեկնածու. մանրամասնում են իրավաբանները

Իրավաբանները բացատրեցին, թե ինչպես Սամվել Կարապետյանը կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու (Սամվել Կարապետյանը երկքաղաքացի է)։

 

«Սահմանադրության 148–րդ հոդվածը կարգավորում է կառավարության անդամին ներկայացվող պահանջները։ Այս հոդվածն անփոփոխելի հոդված չէ, դրա համար հանրաքվե չի պահանջվում, ուղղակի ԱԺ կողմից փոփոխությունների տեքստի ընդունում»,– ասաց Սիրանուշ Սահակյանը։

 

Փոփոխությունների այս նախագիծը դրվում է ԱԺ քվեարկության, և այն պետք է հավաքի պատգամավորների ընդհանուր թվի 2/3–ի ձայները։

 

Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ ընտրություններից 20 օր անց` ԱԺ առաջին նիստին, հանդես կգան համապատասխան օրենսդրական փոփոխությամբ։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները