Հետևեք մեզ։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը չընդունվեց

11:17, 13 փետրվար 2026
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը չընդունվեց

Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստին քվեարկության արդյունքում չընդունվեց  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը, համաձայն որի՝ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր դադարեցնել ՀՌՀ անդամի լիազորությունները: Առաջարկին կողմ էր քվեարկել 28 պատգամավոր, դեմ՝ 0: 

Ըստ հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ Հակոբ Հակոբյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով: Նա նաև քաղաքական ընդդիմախոսների վերաբերյալ ձևակերպումներ է տվել՝ «խուժան» և այլ արտահայտություններով անելով:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարծիքի համաձայն՝ խախտում եղել է, բայց ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները արդյոք պե՞տք է դադարեցնել, հանձնաժողովին չի առնչվում:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները