Հետևեք մեզ։

Ռուսաստանը հաշվի կառնի միջուկային անվտանգության ոլորտում նոր ռիսկերը, եթե Հայաստանի տարածքում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր ռեակտորների կառուցումը գործնական փուլ անցնի. Շոյգու

13:10, 13 փետրվար 2026
Ռուսաստանը հաշվի կառնի միջուկային անվտանգության ոլորտում նոր ռիսկերը, եթե Հայաստանի տարածքում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր ռեակտորների կառուցումը գործնական փուլ անցնի. Շոյգու

Ռուսաստանն ակամայից հաշվի կառնի միջուկային անվտանգության ոլորտում նոր ռիսկերը, եթե Հայաստանի տարածքում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր ռեակտորների կառուցումը գործնական փուլ անցնի, ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանության մեջ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:

Ըստ նրա, Ռուսաստանը, ըստ էության, ստիպված կլինի ենթադրել, որ «միջուկային տեխնոլոգիաների ամերիկյան փորձարկումները կանցկացվեն մոտակայքում՝ սեյսմիկ ակտիվ գոտում»։

«Հետևաբար, այո՛, սա պետք է դիտարկել որպես սպառնալիք։ Ես չէի ցանկանա զուգահեռներ անցկացնել, բայց թույլ տվեք հիշեցնել, որ երկրաշարժի հետևանքով ոչնչացվեցին Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ամերիկյան ռեակտորները, ինչը հանգեցրեց շրջակա միջավայրի լայնածավալ ռադիոակտիվ աղտոտման», - նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները