«Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ։ Նա հայտնել է, որ իրենց թիկունքին հարվածել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության ուժերը։
«Նրանք ստորաբար խաբեցին մեզ և փորձեցին մեզ զրկել մեր տները պաշտպանելու հնարավորությունից:
ㅤ
Մենք պատրաստ էինք զիջումների գնալ ՊՆ-ին, հանձնել մեր զենքերը և լուծում գտնել, թե ինչպես ենք շարունակելու պաշտպանել մեր երկիրը։
Նրանք հարձակումներ են գործել մեր թիկունքի ճամբարների վրա։ Մեծ թվով մեր զինվորներ են զոհվել։
Մենք կորոշենք, թե ինչպես ենք արձագանքելու այս վայրագությանը։ Հաջորդ քայլը մերն է»,-տելեգրամյան իր ալիքում հայտնել է Պրիգոժինը։
Ռուսաստանի պետական կառույցնեն իր հակասող տեղեկություններ են հայտնում։
Պաշտպանության նախարարությունը Պրիգոժինի հայտարարության վերաբերյալ հերքում է տարածել․ «Սոցցանցերում տարածվածը լուրերը՝ Վագների թիկունքում գտնվող ճամբարներին ՌԴ ԶՈւ-ի կողմից ենթադրյալ հարվածի մասին, կեղծ են»։
Ռուսաստանի ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել զինված ապստամբության կոչի փաստով․ «Եվգենի Պրիգոժինի անունից տարածված մեղադրանքները ոչ մի հիմք չունեն: Այս հայտարարությունների կապակցությամբ Ռուսաստանի ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել զինված ապստամբության կոչի փաստով: Մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները», - ասվում է կառույցի հայտարարության մեջ։
Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հրամանատար Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ պայմանագիր չի կնքի Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ։
Տեղեկությունը տարածել էր «Deutsche Welle»-ի ռուսալեզու խմբագրությունը։
Մինչ այդ Ռուսաստանի պաշտպանության նախարարը հրաման էր արձակել, որով պարտավորեցնում էր Ռուսաստանում գործող «կամավորական ջոկատներին» մինչև հուլիսի 1-ը պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ