«Մարտի 1»-ի գործով մեղադրյալներ, Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի և նրա տեղակալ Վալերիյ Օսիպյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Այս մասին Hayastan.news-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ կոմիտեից հայտնել էին, որ «Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ․ «Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց»։