Հետևեք մեզ։

Այն, ինչ այսօր իրականացվեց «Իզմիրլյան» ԲԿ-ում, հակաեկեղեցական արշավի շրջանակներում է և ուղիղ քաղաքական հրահանգ․ Գառնիկ Դանիելյան

14:36, 13 փետրվար 2026
Այն, ինչ այսօր իրականացվեց «Իզմիրլյան» ԲԿ-ում, հակաեկեղեցական արշավի շրջանակներում է և ուղիղ քաղաքական հրահանգ․ Գառնիկ Դանիելյան
Այն, ինչ այսօր իրականացվեց իրավապահ համակարգի կողմից «Իզմիրլյան» ԲԿ-ում, հակաեկեղեցական արշավի շրջանակներում է և ուղիղ քաղաքական հրահանգ։ Այս մասին գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
 
 
«Օրվա ռեժիմը չունի որևէ սահման․ օրը ցերեկով ներխուժում են բժշկական հաստատություն, խաթարում անձնակազմի գործունեությունը։
Զորակցությունս եմ հայտնում այս իշխանությունների կողմից շարունակաբար հետապնդումների ենթարկվող պրոֆեսոր Արմեն Չարչյանին։
 
 
Արցախյան պատերազմի թոհուբոհով անցած, հազարավոր կյանքեր փրկած ականավոր բժիշկը այսօր էլ իր բարձրության վրա է։ Անգամ նման «շոուների» պահին շարունակել է կյանքեր փրկել։
Նման ճղճիմ քայլերով ծաղրի առարկա եք դարձնում ինքներդ ձեզ և էլ ավելի համախմբում մարդկանց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ»,-գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները