Հետևեք մեզ։

Ես թույլ չեմ տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ․ Փաշինյան

20:00, 13 փետրվար 2026
Ես թույլ չեմ տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ․ Փաշինյան

Ես թույլ չեմ տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նախաձեռնությունը ՀԱԵ Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս հանելն ու որոշ ուժերի ձեռքում մարիոնետային Կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու որպես ՀՀ-ի դեմ գործիք օգտագործելն է»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Նա նաեւ սպառնացել է սփյուռքի ներկայացուցիչներին. «Շատ կոշտ հակազդեցություն է լինելու, Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքն ուղղելու է այլ կողմ»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները