Հետևեք մեզ։

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին վթարի հետևանքով կան տուժածներ

22:07, 13 փետրվար 2026
Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին վթարի հետևանքով կան տուժածներ

Փետրվարի 13-ին, ժամը 18։53-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ-ում բախվել են «VAZ» մակնիշի երկու ավտոմեքենա։

 

Երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները