Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում պատասխանել է Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:
Նա նախ հայտնել է, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ հանդիպման ժամանակ նրանց հարցը նույնպես բարձրացվել է, որտեղ ինքը հայտնել է Բաքվի դիրքորոշումը:
Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է ներում շնորհել Ադրբեջանում դատապարտված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Ալիևը պատասխանել է. «Դուք պատկերացնո՞ւմ եք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյուրնբերգյան դատավարությունները, երբ նացիստ առաջնորդները դատապարտվեցին մահապատժի, և երկու ամիս անց ինչ-որ մեկը ասեր՝ խնդրում եմ, ազատ արձակեք նրանց»։
Առիթից օգտվելով Ալիևը ստել է. միջազգային լրատվամիջոցին հայտնել է, թե իբր տեղի ունեցածը դատավարություն է եղել և առանց ամոթի հայտնել է, թե այն արդար է եղել: