Հետևեք մեզ։

Հայաստանում այսօր խաղաղություն է, ես որպես երկու զինվորների մայր գիշերը հանգիստ եմ քնում. Ավանեսյան

11:23, 14 փետրվար 2026
Հայաստանում այսօր խաղաղություն է, ես որպես երկու զինվորների մայր գիշերը հանգիստ եմ քնում. Ավանեսյան

Առողջապահության նախարար, Նիկոլ Փաշինյանի թիմակից Անահիտ Ավանեսյանն այսօր հրաժարվեց որեւէ մեկնաբանություն անել Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունների վերաբերյալ։

«Վարչապետն էլ է ասել, որ այդ թեմայով չենք խոսում, բայց աշխատանքները Կառավարության ուշադրության կենտրոնում են։ Ես չեմ մեկնաբանի, Արտաքին գործերի նախարարությանն ուղղեք հարցերը, իսկ Հայաստանում այսօր խաղաղություն է, ես որպես երկու զինվորների մայր գիշերը հանգիստ եմ քնում»,– ասել է նախարարը։

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում պատասխանել է Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:

 

Նա նախ հայտնել է, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ հանդիպման ժամանակ նրանց հարցը նույնպես բարձրացվել է, որտեղ ինքը հայտնել է Բաքվի դիրքորոշումը:

 

Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է ներում շնորհել Ադրբեջանում դատապարտված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Ալիևը պատասխանել է. «Դուք պատկերացնո՞ւմ եք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյուրնբերգյան դատավարությունները, երբ նացիստ առաջնորդները դատապարտվեցին մահապատժի, և երկու ամիս անց ինչ-որ մեկը ասեր՝ խնդրում եմ, ազատ արձակեք նրանց»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները