«Ինքը չի կարող լինել պատգամավորի թեկնածու, ինքը կարող է ինչ-որ բան լինել Ռուսաստանում կամ Կիպրոսում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի թեկնածությանը։
Դիտարկմանը, որ բոլոր սոցհարցումները վկայում են՝ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժն է մեծամասնություն ստանալու՝ Ալեն Սիմոնյանն ընդգծեց՝ եթե նրանց այդպիսի բան են ասում՝ թող խաչակնքվեն։
«Աբսուրդ է, իրենք պետք է գիտակցեն, որ շատ ու շատ մարդիկ, փողի շահից ելնելով, կարող են իրենց ասել այն, ինչ իրենք ուզում են լսել»,- նշեց նա։