Հետևեք մեզ։

Հայկական կողմը շարունակում է ջանքեր գործադրել գերիների ազատ արձակման ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

13:13, 14 փետրվար 2026
Հայկական կողմը շարունակում է ջանքեր գործադրել գերիների ազատ արձակման ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը գերիների վերաբերյալ՝ ընդգծելով, որ հայկական կողմը շարունակում է ջանքեր գործադրել նրանց ազատ արձակման ուղղությամբ։

Նրա խոսքով՝ իրականացվող աշխատանքը շարունակական է, և Հայաստանը օգտագործում է բոլոր հնարավոր ձևաչափերը՝ գերիների վերադարձն ապահովելու համար։ Գրիգորյանը նշել է, որ այս հարցը մշտապես բարձրացվում է տարբեր հանդիպումների և քննարկումների ընթացքում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե չի դիտարկում գերիներին ներում շնորհելու տարբերակը։ Նա նաև նշել էր, որ հարցը բարձրացվել է ԱՄՆ քաղաքական գործիչ Ջեյ Դի Վենս կողմից Բաքու կատարած այցի ժամանակ, սակայն ինքը բացառել է նրանց ազատ արձակման հնարավորությունը։

Բացի այդ, Ալիևը Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը համեմատել է նացիստների հետ, իսկ նրանց նկատմամբ իրականացվող շինծու դատավարությունները՝ Նյուրնբերգյան դատավարություններ հետ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները