Հետևեք մեզ։

Սիմոնյանը Ալիևի հայտարարությունը չմեկնաբանեց, բայց հավաստիացրեց՝ բոլոր գերիներն էլ կվերադառնան

13:35, 14 փետրվար 2026
Սիմոնյանը Ալիևի հայտարարությունը չմեկնաբանեց, բայց հավաստիացրեց՝ բոլոր գերիներն էլ կվերադառնան

«Բոլորն էլ վերադառնալու են․ էսօր չէ, վաղը չէ․․․ բոլորն էլ վերադառնալու են»․ ասաց Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում հայ գերիների ազատ արձակման մասին։

 

«Ինչպես ժամանակին 200-ի հասնող մարդիկ կային, ու էլի մարդիկ կային, որ չվերադարձողների ցուցակում էին, բայց աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հասնել։ Էդ աշխատանքը չի դադարելու մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստան»,- լրագրողներին ասաց Ազգային ժողովի նախագահը։

 

Ալեն Սիմոնյանը, սակայն, չմեկնաբանեց Ալիևի հայտարարությունները, երբ նա կրկին մեղադրեց Ղարաբաղի ղեկավարներին պատերազմական հանցագործությունների մեջ և գործնականում բացառեց նրանց ազատ արձակումը։ Սիմոնյանը նշեց, որ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը հնարավորություն է տալիս առաջ շարժվել դեպի խաղաղություն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները