Հետևեք մեզ։

Ժամանակին փողեր են տվել Հայաստանի ղեկավարությանը ու մտածել են, որ Հայաստանն իրենց «դուքյանն է»․ Ալեն Սիմոնյանը՝ Սփյուռքի գործիչների մասին

13:59, 14 փետրվար 2026
Ժամանակին փողեր են տվել Հայաստանի ղեկավարությանը ու մտածել են, որ Հայաստանն իրենց «դուքյանն է»․ Ալեն Սիմոնյանը՝ Սփյուռքի գործիչների մասին

Սփյուռքի գործիչներ Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Էսրայելյանը, Վահե Գաբրաշը, Վաչե Մանուկյանը, Ջոզեֆ Ուղուրլյանը և Պերճ Սեդրակյանը հանդես էին եկել հայտարարությամբ՝ կառավարությանը կոչ անելով չխառնվել Եկեղեցու ներքին գործերին։

 

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր անդրադարձավ նրանց․  «Ժամանակին փողեր ու նվերներ են տվել Հայաստանի ղեկավարությանը ու մտածել են, որ Հայաստանն իրենց «դուքյանն է»։

2018 թվականից այս կողմ չկա մեկը, որ կարող է ասել, որ մենք իրենցից մի նվեր ենք վերցրել կամ մի բան ենք պարտք։ Ասում եմ՝ թող հանգիստ նստեն տեղները, քթները չխոթեն ՀՀ ինքնիշխանության, անկախության ու ինքնավարության դաշտ, Հայաստանը տեր ունի՝ ժողովուրդն է»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները