Ցանկացած պարագայում մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում. այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արք․ Հովհաննիսյանը:
«Բնականաբար Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությամբ փոխվում է Եպիսպոկոսաց ժողովի կարգավիճակը։ Այն դառնում է Եպիսկոպոսաց հավաք, որտեղ մեր եպիսկոպոսները, միևնույն է, հավաքվելու են ու քննարկելու են մեր եկեղեցուն հուզող և հատկապես այսօրվա իրավիճակի հետ կապված զանազան հարցեր»,- ասել է Նաթան Սրբազանը։
Նրա խոսքով՝ որևէ մեկը չի կարող արգելք լինել եպիսկոպոսների որևէ տեղ հավաքվելուն։
«Այդ մտացածին բաները, որ Եպիսկոպոսաց ժողով Հայաստանից դուրս չի կարող լինել, դրանք պարզապես օդի մեջ գցած խոսքեր են, և զարմանում եմ, որ ամեն անգամ մի խումբ ապիկարներ, չգիտես ինչու, ուզում են մեր ժողովրդին տկարամիտի և հիմարի տեղ դնել»,- ասաց նա։