Հետևեք մեզ։

Մի քանի խոշոր գործարարներ տարածքներ ունեին․ Ավինյանը՝ Կիլիկիա թաղամասում մանկապարտեզի կառուցման աշխատանքների երկարաձգման մասին

11:06, 16 փետրվար 2026
Մի քանի խոշոր գործարարներ տարածքներ ունեին․ Ավինյանը՝ Կիլիկիա թաղամասում մանկապարտեզի կառուցման աշխատանքների երկարաձգման մասին

Կիլիկիա թաղամասում մանկապարտեզի կառուցման աշխատանքների երկարաձգման ամենամեծ խնդիրը կապված էր տարածքի հետ. այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մի քանի խոշոր գործարարներ, հիմնականում՝ հայազգի, բայց ոչ հայաստանաբնակ, խոշոր տարածքներ ունեին ու բանակցություններ էին մեզ հետ վարում։ Բավական կոշտ բանակցությունների արդյունքում հասկացանք, որ նրանց հետ հնարավոր չէ որևէ համաձայնության գալ։

Այս բանակցություններն լույս են սփռում, թե ովքեր են այդ տեսակ մարդիկ։ Հետևապես, մեր վերաբերմունքն էլ պետք է օլիգարխիկ այդ շրջանակների ներկայացուցիչների նկատմամ լինի համապատասխան. իրենց հարցերը մեզ համար լինելու են ամենավերջին շարքում»,-ասաց նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները