Ռոստովի մարզի իրավապահ մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու բնակիչների անվտանգությունը։
Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը Telegram-ի իր ալիքում։
«Ստեղծված իրավիճակը պահանջում է բոլոր ուժերի առավելագույն կենտրոնացում՝ կարգուկանոն պահպանելու համար։ Իրավապահ մարմիններն անում են ամեն ինչ՝ ապահովելու շրջանի բնակիչների անվտանգությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Վագներ» խմբավորման ղեկավար Պրիգոժինը հայտարարել է, թե ՌԴ ՊՆ-ն հարվածել է իրենց և պատասխան գործողություն են իրականացնելու։ Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է նրանց հարվածելու մասին լուրերը։