Հետևեք մեզ։

Մեր իշխանության օրոք բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ․ ՔՊ-ականները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը արգելելու մասին

12:04, 16 փետրվար 2026
Մեր իշխանության օրոք բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ․ ՔՊ-ականները՝  Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը արգելելու մասին

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը հավատացնում է, թե իրենց իշխանության օրոք ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ։

«Սա է ձեր հարցի պատասխանը»,- ասաց նա՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե անհարմար չեն զգո՞ւմ, որ հետապնդման են ենթարկում Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Արուսյակ Մանավազյանը, հայտարարեց, թե պետք չէ աղմուկ սարքել, որ Վեհափառի նկատմամբ տեղի ունեցածը հրահանգ է։ 

«Ինչո՞ւ է Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս տեղի ունենում, սա հարց է, որը պետք է ուղղեք տվյալ անձին»,- ասաց ՔՊ-ականը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նպատակը «կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է»։

«Ես դա թույլ չեմ տալու։ Եթե դրա համար պետք լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ։ Մենք դա թույլ չենք տալու»,- սպառնացել էր նա։

Փաշինյանի այս հայտարարությունից մեկ օր անց Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ։ Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները