Հետևեք մեզ։

53-ամյա բժշկուհին հայտնել է, որ «Ավան» առողջության կենտրոնի տնօրենը, փոխտնօրենը և իրավաբանը սպառնացել են իրեն

13:32, 16 փետրվար 2026
53-ամյա բժշկուհին հայտնել է, որ «Ավան» առողջության կենտրոնի տնօրենը, փոխտնօրենը և իրավաբանը սպառնացել են իրեն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժին է դիմել Երևանի բնակիչ 53-ամյա Նազիկ Ղ․-ն և հայտնել, որ «Ավան» առողջության կենտրոնի տնօրեն, Երևանի բնակիչ 50-ամյա Արա  Ն․-ն, տնօրենի տեղակալ, Երևանի բնակիչ 68-ամյա Վառվառա Մ․-ն և իրավաբան Նելսոն Ն․-ն պարբերաբար վիրավորական բնույթի արրտահայտություններ են հնչեցրել իր հասցեին և սպառնացել, որ կազատեն աշխատանքից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։


Վերլուծական

Ամենաընթերցվածները