Ալեն Սիմոնյանի ՝ ռուսական ընդդիմադիր Дождь հեռուստաալիքին տված հարցազրույցում հոգևորականների վերաբերյալ հատվածը բուռն քննադատության առիթ է տվել։
Արձագանքելով քննադատություններին՝ Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Երեկ հարցազրույցս հրապարակվեց ռուսական ընդդիմադիր Дождь ալիքին, և 30 րոպեանոց խոսքիս մեջ ինչ ասես, որ չեմ ասում ընդդիմադիրներին, ինչ գնահատական ասես չեմ տալիս, առավոտյան արթնացել եմ` տեսնեմ` միակ հակադարձումն այն է, որ, իբր, ասել եմ, թե մանկապիղծ են որոշ եկեղեցականներ: Լավ է, որ մնացած ասածներս նույնիսկ ընդդիմադիրների մոտ վեճ չառաջացրեց, լուռ համաձայնվեցին, բայց նաև չի կարելի այդքան անգրագետ լինել. ես հիմա ռուսերենի դասեր չեմ տալու՝ բնական է, բայց ինչ եմ առաջարկում:
Տարբերակ՝
ա) ընդունեք, որ դուք անգրագետ եք և լռեք,
բ) դիմեք դատարան զրպարտության համար»: