Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց օրեր առաջ Ծաղկաձորում կայացած հայ-ադրբեջանական կլոր սեղանի հայկական կողմի ներկայացուցիչ Նարեկ Մինասյանը։
Նա նշեց, որ նախորդն Ադրբեջանի տարածքում էր տեղի ունեցել, ամենայն հավանականությամբ, այս անգամ Հայաստանի տարածքում տեղի կունենա։
Մինասյանը նաև նշեց, որ կա երկկողմ փոխըմբռնում, որ խնդիրը պետք է կարգավորվի սահմանազատման գործընթացի համատեքստում։