Հետևեք մեզ։

Նման բան չկա օրակարգում․ ՀԾԿՀ նախագահը՝ ՀԷՑ-ը թուրքական ընկերություններին հանձնելու խոսակցությունների մասին

17:23, 16 փետրվար 2026
Նման բան չկա օրակարգում․ ՀԾԿՀ նախագահը՝ ՀԷՑ-ը թուրքական ընկերություններին հանձնելու խոսակցությունների մասին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը թուրքական ընկերություններին հանձնելու օրակարգ չկա թեկուզ տեսական մակարդակում: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀԷՑ-ի կառավարումն առնվազն տեսականորեն հնարավո՞ր է հանձնվի թուրքական ընկերության:

«Ընդհուպ հայտարարվեց, որ անցած տարի հանձնաժողովի 3 բարձրաստիճան աշխատակիցներ իբր թե մեկնել են Թուրքիա, որպեսզի հետ գան, բանակցեն և ՀԷՑ-ը վաճառեն թուրքական ընկերություններին, ինչը ծիծաղելի կլիներ, եթե միտքն այդքան տխուր չլիներ: Նման բան չկա օրակարգում»,-ասել է նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները