Հետևեք մեզ։

Թալինի բենզալցակայաններից մեկում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը մարվել է

10:20, 17 փետրվար 2026
Թալինի  բենզալցակայաններից մեկում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը մարվել է

Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 16-ին ժամը 15։26-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում։ 

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։00-ին։ Այրվել են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ 

Դեպքի վայրում մեկ մարտական հաշվարկ իրականցնում է հերթապահություն։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները