Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը գրանցել են իրենց ամուսնությունը և այժմ պաշտոնապես ամուսիններ են, գրում է Mediahub-ը։
Ավելի վաղ Աննա Հակոբյանը իր սոցցանցում գրել էր. «Տեղեկացնում եմ, որ իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ Բոլորին խնդրում եմ այս թեմայի շուրջ լինել զուսպ, լինել կոռեկտ։»։ Այս գրառումը սխալ մեկնաբանությունների առիթ է տվել, որովհետև հայ հասարակությունում «քաղաքացիական ամուսնությունը» չի նշանակում ԶԱԳՍ–ում գրանցում, այլ պարզապես համատեղ կյանք։
Մինչ այս, Փաշինյանի` ավանդական արժեքներին հավատարիմ մնալու հայտարարությունների ֆոնին, բազմաթիվ քննադատություններ են հնչել, որ նրանք երբեք չեն գրանցել իրենց ամուսնությունը ԶԱԳՍ–ում և չեն ամուսնացել եկեղեցում։
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը գրանցել են իրենց ամուսնությունը և այժմ պաշտոնապես ամուսիններ են. Mediahub
11:21, 17 փետրվար 2026