Բաքվի դատարանը շինծու դատավարությոգնից հետո, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։
Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իրավապահների կողմից ապօրինի ձերբակալվել և Բաքու էր տեղափոխվել 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո։ Ադրբեջանում նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել մի քանի հոդվածներով։