Հետևեք մեզ։

Իսկ ինչպե՞ս է կոչվում ՔՊ +Ֆիդանի աջակցություն+ Թուրքիային ու Ադրբեջանին տրված անխոչընդոտ ճանապարհ+ Ջերմուկի գլխին ադրբեջանական զորք+ կորսված Արցախ+ 5000 զոհ համադրությունը․ Արման Աբովյանը՝ ՔՊ-ին

11:38, 17 փետրվար 2026
Իսկ ինչպե՞ս է կոչվում ՔՊ +Ֆիդանի աջակցություն+ Թուրքիային ու Ադրբեջանին տրված անխոչընդոտ ճանապարհ+ Ջերմուկի գլխին ադրբեջանական զորք+ կորսված Արցախ+ 5000 զոհ համադրությունը․ Արման Աբովյանը՝ ՔՊ-ին
Բացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։
 
«Ի պատասխան Արսեն Թորոսյանի և ՔՊ-ական որոշ դեմքերի ջզաձգությունների.
Իսկ ինչպե՞ս է կոչվում «Քաղաքացիական պայմանագիր» +Ֆիդանի աջակցություն+ Թուրքիային ու Ադրբեջանին տրված անխոչընդոտ ճանապարհ+ Ջերմուկի գլխին ադրբեջանական զորք+ կորսված Արցախ+ 5000 զոհ համադրությունը։ Ու ինչպե՞ս են կոչվում դրանից հետո Ալիևին ուղղված հրապարակային ստորացուցիչ շնորհակալությունները։
 
Իհարկե, հաշվի առնելով հանրության պառակտման, նույնիսկ սեփական Եկեղեցու դեմ թշնամանքի գործողությունները, բնական է, որ հանրային համերաշխության ու միասնության գաղափարները ձեզ համար պիտի անհասկանալի ու անընդունելի լինեին»,-գրել է նա։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները