Հետևեք մեզ։

Խնդրում ենք դրսևորել խոհեմություն․ ՌԴ ՊՆ-ն՝ «Վագներ» խմբավորման մարտիկներին

10:53, 24 հունիս 2023
Խնդրում ենք դրսևորել խոհեմություն․ ՌԴ ՊՆ-ն՝ «Վագներ» խմբավորման մարտիկներին

 

ՌԴ ՊՆ-ն դիմել է «Վագներ» խմբավորման մարտիկներին՝ նշելով, որ նրանք խաբեության են մատնված Եվգենի Պրիգոժինի «հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մասնակցության մեջ»:

ՌԴ պաշտպանության գերատեսչությունը հորդորել է հրաժարվել զինված ապստամբությանը մասնակցելուց։

«Մենք դիմում ենք «Վագներ» խմբավորման մարտիկներին. Ձեզ խաբել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մասնակցության մեջ։ Որոշ ջոկատների ձեր ընկերներից շատերն արդեն հասկացել են իրենց սխալը՝ խնդրելով օգնություն: Խնդրում ենք խոհեմություն դրսևորել և  կապ հաստատել ՌԴ ՊՆ կամ իրավապահ մարմինների հետ: Մենք երաշխավորում ենք բոլորի անվտանգությունը»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ: