Հետևեք մեզ։

Արմավիրի ոստիկանները ավտոմեքենայի ստուգման ժամանակ հայտնաբերել են հրացան և որսը՝ թռչուններ

14:04, 17 փետրվար 2026
Արմավիրի ոստիկանները ավտոմեքենայի ստուգման ժամանակ հայտնաբերել են հրացան և որսը՝ թռչուններ

Արմավիրի մարզի պարեկները փետրվարի 13-ին Շենիկ-Վանանդ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենան: Ստուգման ընթացքում մեքենայի տեսանելի հատվածում նկատվել են որսորդական հրացաններ և որսը՝ տարբեր տեսակի թռչուններ։

 

Հրացանների և որսի օրինականությունը ստուգելու նպատակով մեքենան, Բերքաշատ գյուղի բնակիչ վարորդը և երեք ուղևորները ներկայացվել են Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժին, իսկ «ՎԱԶ-21214»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Վերլուծական

Ամենաընթերցվածները