Մահացել է փաստաբան Արսեն Մկրտչյանը, նա հայտնի էր մի շարք գործերով, այդ թվում նաև գեներալ Մանվել Գրիգորյանի։
Ավելի վաղ, նա մոտոցիկլետով վթարի էր ենթարկվել և բուժհաստատությունից հայտնել էլ, որ վիրահատությունների ու երկրատև բուժման կարիք ունի։
Այսօր նրա մտերիմներից մեկը ֆեյսբուքյան էջում գրել է. «Կյանքը շատ անարդար է։ Նույնիսկ չեմ կարողանում մտքերս հավաքել, չեմ ուզում հավատալ, որ էլ չեմ զանգահարելու եւ ասեմ.«Պարոն Մկրտչյան վաղը նկարահանում ունենք կմասնակցեք, դուք էլ շատ բարեհամբույր պիտի ասեք, որ դատական նիստ ունեք, բայց կհասցնեք գոնե վերջին երկու հաղորդումներին մասնակցել»։ Շատ եմ ափսոսում։ Մենք կորցրեցինք լավ մարդու, լավ ընկերոջ, լավ մասնագետի։ Լույսերի մեջ մնաս Արսեն ջան։ Քեզ ճանաչողների համար շատ մեծ կորուստ է, հազար ափսոս»։