Հետևեք մեզ։

Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները

17:20, 17 փետրվար 2026
Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները

Ժնևում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Բանակցություններն անցկացվում են InterContinental հյուրանոցում։ Դրանք կշարունակվեն նաև փետրվարի 18-ին։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Ուկրաինական պատվիրակության կազմի մեջ են մտնում Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը և այլոք։

Հանդիպմանն ամերիկյան կողմից մասնակցում են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները