Հետևեք մեզ։

ԱՆ պարզաբանումը պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների մասին

18:05, 17 փետրվար 2026
ԱՆ պարզաբանումը պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների մասին

Պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների ԱՆ-ն հայտնում է. 

«Պոլիկլինիկական օղակի բուժաշխատողներն աշխատավարձը ստանում են երկու կտորով` պետական պատվերով իրականացված ծառայությունների և արդեն Առողջության համընդհանուր ապահովագրության ծառայությունների դիմաց:

Առաջին կտորի` պետական պատվերով տրամադրված բուժծառայություների դիմաց, փոխհատուցումն իրականացված է:

Հաշվի առնելով, որ ապահովագրության համակարգի մեկնարկային առաջին ամիսն է, նոր համակարգով  փոխհատուցումներ իրականացնելու համար  բուժկենտրոններին տրվել էր լրացուցիչ ժամանակ կատարողականներում նոր ներդրված ծառայությունների  մուտքագրումների, ճշգրտումների համար: 

Վաղվա ընթացքում ֆինանսավորումը կբացվի:
Շնորհակալ ենք ըմբռնումով մոտեցման համար»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները