Հետևեք մեզ։

Սա ծաղր է. շարունակելու եմ պայքարը Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման համար․ Նուբար Աֆեյան

11:41, 18 փետրվար 2026
Սա ծաղր է. շարունակելու եմ պայքարը Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման համար․ Նուբար Աֆեյան

Ադրբեջանում՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընկեր ու գործընկեր Նուբար Աֆեյանը անդրադարձել է Բաքվի ռազմական դատարանի «դատավճիռին»՝ այն անվանելով ծաղր։ 

Նա իր X -ի էջում մասնավորապես գրել է. «Իմացա, որ իմ վաղեմի ընկերը և բարեգործության ոլորտի գործընկեր Ռուբեն Վարդանյանը, որն անարդարացիորեն բանտարկվել էր Լեռնային Ղարաբաղում (Արցախ) Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության համար, 20 տարվա ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանում իր գերեվարողների կողմից։ 

Սա ծաղր է։ 
Սա ծիծաղելի է։

Աշխարհի բոլոր ծայրերում գտնվողները, որոնք հավատում են խաղաղությանը և արդարադատությանը, պարկեշտությանը և արդարությանը, պետք է շարունակեն պայքարել նրա ազատ արձակման համար, ինչպես ես կանեմ։ Ռուբենի ընտանիքն ամենալավն ասաց. այս դատավճիռը դատավճիռ է հայ ժողովրդի դեմ որպես ամբողջություն»,- գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները