Այսօր՝ փետրվարի 18-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկեցին Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ բանակցությունների երկրորդ օրը։
Բանակցությունները, ինչպես նախորդ օրը, անցկացվում են փակ դռների հետևում։ Անվտանգության աշխատակիցները հետևում են, որ լրագրողները չմոտենան «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցին, որտեղ հանդիպում են պատվիրակությունները։