Հետևեք մեզ։

Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը վերացվել է. Հակակոռուպցին դատարան

15:11, 18 փետրվար 2026
Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը վերացվել է. Հակակոռուպցին դատարան

Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործով նախաքննության փուլում կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը վերացվել է: Հայտնում է Հակակոռուպցիոն դատարանը։

Հիշեցնենք, որ դատախազը 2025թ. նոյեմբերի 5-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել: 

«Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա 1998-2010 թվականներին ռուսաստանաբնակ գործարարից՝ Միխայիլ Բաղդասարովից, պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, որը դրսևորվել է Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ պայմաններով գործունեություն ծավալելու դիմաց ստացված եկամտի կեսը Ս. Սարգսյանին փոխանցելով:

Քրեական հետապնդումը հարուցվել է նախկին Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է  գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, այն է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը»,-նշել էին դատախազությունից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները