Հունիսի 24-ին՝ ժամը 09։45-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շնող գետի վարարման հետևանքով տեղի է ունեցել Շնող-Թեղուտ միջհամայնքային ճանապարհի մասնակի փլուզում. տուժածներ չկան։
Այդ մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Շնող գետի վարարման հետևանքով Շնող-Թեղուտ միջհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ճանապարհահտավածի փլուզում (մոտ 15 մ հատված). ավտոճանապարհը միակողմանի փակ է։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։