Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ փետրվարի 18–ին, Երևանի Աջափնյակ թաղամասում հնչած կրակոցներից։
«Արմենիա» ԲԿ-ի Գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը NEWS.am–ին հայտնեց, որ իրենց մոտ է տեղափոխվել 7 մարդ։ Նրանցից մեկը մահացել է, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը կայուն ծանր է։ Նրանցից 2–ի կյանքին, հնարավոր է՝ վտանգ է սպառնում։ Այս պահին վիրահատարանում են, չեմ մարող ավելի ստույգ ասել՝ կյանքին վտանգ կա, թե ոչ։ Չեմ կարող նաև հստակ ասելէ՝ վնասվածքները կրակոցներից է, թե ծակած–կտրած վերքեր են։ Ավելի շատ կրակոցի են նման»։
Հիշեցնենք՝ այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել Աբելյան փողոցում տեղի ունեցած կրակոցներից։