Հետևեք մեզ։

Ոստիկանները պարզել են Աջափնյակի միջադեպի մասնակից անձանց շրջանակը. օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են

21:20, 18 փետրվար 2026
Ոստիկանները պարզել են Աջափնյակի միջադեպի մասնակից անձանց շրջանակը. օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցները պարզել են այսօր Աջափնյակում տեղի ունեցած միջադեպի մասնակից անձանց շրջանակը:

 

«Փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է և կրակոցի ձայներ են լսվել։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներ։

 

Պարզվել է, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։

 

Իրավապահների ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

 

Կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին» - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

 

Երևանում Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:

 

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ  վիրավորներից երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր: 1 քաղաքացի մահացել է: 

 

ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ Ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները